Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Շախմատի կանանց թիմը պարտվել է, տղամարդիկ ոչ-ոքի են ավարտել մրցախաղը. Եվրոպայի առաջնություն  

Շախմատի կանանց թիմը պարտվել է, տղամարդիկ ոչ-ոքի են ավարտել մրցախաղը. Եվրոպայի առաջնություն

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթներն Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 4-րդ տուրում տղամարդկանց ընտրանին մրցեց Գերմանիայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2: Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Տղամարդկանց ընտրանին մրցաշարային աղյուսակում 9-րդն է:

Կանանց թիմը մրցեց Իտալիայի հավաքականի հետ և զիջեց 1,5:2,5 հաշվով: Ընտրանու կազմում պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը: Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am