Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆուտզալի բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիան» հաղթեց, առաջատար «Երևանը» ոչ-ոքի խաղաց  

Ֆուտզալի բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիան» հաղթեց, առաջատար 
«Երևանը» ոչ-ոքի խաղաց

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի 6-րդ մրցափուլի առաջին հանդիպումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կենտրոնական խաղում «Երևանը» մրցեց ՀՊՏՀ-ի հետ: Առաջատար «Երևանը» պարտվում էր 4:6 հաշվով, սակայն հանդիպման վերջնամասում դարպասապահի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 5-րդ խաղացողի և կարողացավ փրկել հանդիպումը: Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 6:6 հաշվով: 

Մյուս խաղում «Արարատ-Արմենիան» 15:4 հաշվով հաղթեց «Ֆալկոնս»-ին:

6 մրցափուլերից հետո «Երևանը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիան» 15 միավորով երկրորդն է, ՀՊՏՀ-ն՝ 14 միավորով երրորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am