Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեկ ժամում երկրորդ երկրաշարժն Է գրանցվել Վրաստանի արեւելքում

Մեկ ժամում երկրորդ երկրաշարժն Է գրանցվել Վրաստանի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան Վրաստանում մայրաքաղաքի ժամանակով 23:28-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թբիլիսիից 54 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Գուգուտի գյուղի մերձակայքում՝ Դմանիս քաղաքից 11 կիլոմետր դեպի հարավ-արեւելք հեռավորությամբ՝ 10 կիլոմետր խորությամբ: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում:

Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am