Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում

Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի 
Ամստերդամում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում: Արվեստասերներն այն կարող են դիտել նոյեմբերի 21-ին Տուշինսկի թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:

«Բացակա պատկեր» ֆիլմում, որը սև և սպիտակ է,  օգտագործվել են հատվածներ Արտավազդ Փելեշյանի տարբեր կինոնկարներից:

Հրանտ Վարդանյանը մի առիթով նշել է, որ ցանկացել է՝ երիտասարդները, ապագա սերունդները լսեն Փելեշյանին, ճանաչեն նրան, կինոյի դասերից դասեր քաղեն, հասկանան՝ ինչպես է նա կադրերը մոնտաժել, ինչ է ուզել ասել բացակա պատկերներով։ Ֆիլմում ուղղակի խոսքեր չկան, բոլորը վերաբերում է փելեշյանական կինոյին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am