Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Գավառում կայացավ Արտուշ Բոշյանի «Անվարագույր թատրոն» գրքի շնորհանդեսը

Գավառում կայացավ Արտուշ Բոշյանի «Անվարագույր թատրոն» գրքի շնորհանդեսը

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը, Գավառի մշակույթի տան հետ համագործակցությամբ կազմակերպեց երիտասարդ ստեղծագործող Արտուշ Բոշյանի «Անվարագույր թատրոն» գրքի շնորհանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սա հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է, որը լույս է տեսել Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հովանավորությամբ։

Շնորհանդեսի  հյուրերն էին գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, Գավառի համայնքապետարանի, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, գրասերներ։

Շնորհանդեսը  համատեղվեց Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման հետ։ Հյուրերին Գավառի մշակույթի տան մուտքի մոտ դիմավորեցին Գավառի պետական երաժշտական քոլեջի և Կարմիրգյուղի արվեստի դպրոցի սաները՝ գեղեցիկ երաժշտական կատարումներով։

Արտուշ Բոշյանի բանաստեղծություններն ընթերցեցին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սուսաննա Սարգսյանը, Արմինե Հակոբյանը, Մուշեղ Սիմոնյանը։ Պոեզիան ուղեկցվեց « Golden dance» պարային համույթի (գեղ. ղեկավար Աիդա Աղոյան) նրբագեղ կատարումներով։

Հեղինակի ստեղծագործությունների մասին իրնեց տպավորություններով կիսվեցին գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, ՀՀ գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի վարիչ  Տիգրան Նիկողոսյանը։  

Միջոցառումն  ամփոփվեց 44-օրյա պատերազմի մասնակից, Գավառ քաղաքի բնակիչ Թամարա Միքայելյանին Արտուշ Բոշյանի ձոնած ստեղծագործության ընթերցմամբ և պարային հուզիչ բեմդրությամբ։

Արտուշ Բոշյանը միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց իր ստեղծագործությունների մասին  հնչեցրած կարծիքների, կազմակերպված շնորհանդեսի համար։

«Մեր հիմնական նպատակներից մեկը երիտասարդ ստեղծագործողներին ներկայացնելն ու ոգևորելն է, ինչը և հաճախակի կյանքի ենք կոչում նման շնորհանդեսների կամ այլ միջոցառումների տեսքով։ Արտուշ Բոշյանը մեկն է մեր քաղաքի այն երիտասարդ ստեղծագործողներից, ով բանաստեղծությունը դարձրել է իր համար հավատամք ու առաջին լուրջ քայլերն է անում գրական ասպարեզում։ Հավատացած եմ, որ առաջիկայում նա ընթերցողի սեղանին կդնի նոր գրքեր»,-նշեց Գեղարքունիքի Վ․ Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։   

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am