Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Ուրարտու»-ն շարունակում է հաղթանակների շարքը բասկետբոլի Ա լիգայում

«Ուրարտու»-ն շարունակում է հաղթանակների շարքը բասկետբոլի Ա լիգայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և ՖԻՄԱ-ն, ինչպես նաև «Արցախ»-ն ու «Գյումրի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ն տոնեց հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ 131-78 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ: 
«Ուրարտու»-ն ընթացիկ մրցաշրջանում դեռևս շարունակում է անպարտելի մնալ:
Խաղում ամենաարդյունավետը ՖԻՄԱ-ից Մարկ Լյու-Հյուն էր՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

«Գյումրի»-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 107-103 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ: 
Խաղում ամենաարդյունավետը 43 միավորով Ջասթին Սատոնն էր («Արցախ»): Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am