Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 531 դեպք. մահացել է 48 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 531 դեպք. մահացել է 48 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 878 դեպք, որոնցից 308 հազար 922-ը`առողջացած, 7356-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 195 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 7366 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531  նոր դեպք, առողջացել է 1438 քաղաքացի, արձանագրվել է մահվան 48 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 318 552-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am