Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 531 դեպք. մահացել է 48 մարդ
11:12, 23 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 հազար 878 դեպք, որոնցից 308 հազար 922-ը`առողջացած, 7356-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 195 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 7366 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք, առողջացել է 1438 քաղաքացի, արձանագրվել է մահվան 48 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 318 552-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում