Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գերմանիայում COVID-19-ով ախտահարման դեպքերի թվի նոր ռեկորդ Է սահմանվել

Գերմանիայում COVID-19-ով ախտահարման դեպքերի թվի նոր ռեկորդ Է սահմանվել

 ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 76 հազար 414 դեպք, ինչն ամենաբարձր օրական ցուցանիշն Է COVID-19-ի համավարակի ողջ ժամանակաշրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռոբերտ Կոխի գերմանական ինստիտուտը: Ընդամենը Գերմանիայում գրանցվել Է 5 մլն 650 հազար 170 հիվանդացած, մահվան դեպքերի թիվը գերազանցել Է 100 հազարը: Վիրուսի տարածման լուրջ լինելու մասին լրագրողներին հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը: Նա հաղորդել Է, որ իրադրությունը քննարկել Է հավանական ապագա կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, արտահայտվել Է մարդկանց միջեւ շփումների հնարավոր սահմանափակման օգտին:

Միեւնույն ժամանակ, Գերմանիայի մի շարք տարածաշրջանների իշխանություններ լոքդաունի սեփական միջոցներ են ձեռնարկում ախտահարվածների թվի աճը կանխելու նպատակով: Այսպես, Բավարիայի 11 տարածաշրջաններում, որը երկրում առաջատար երկրամասերից մեկն Է հիվանդությունների եւ պատվաստումից հրաժարվողների թվով, հնարավոր առավելագույն սահմանափակիչ միջոցներն են ձեռնարկվել: Ինչպես նոյեմբերի 23-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), մինչեւ մարտ ամիս Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունը կարող Է գերազանցել 2 միլիոնը: Անցած շաբաթ գրանցված մահերի թիվն ավելացել Է՝ սեպտեմբերի վերջի 2,1 հազարից հասնելով օրական գրեթե 4,2 հազարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am