Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և 
սմարթֆոնների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Նշված օրերին Պրեմիում դասի «գեղեցիկ», ինչպես նաև բրոնզե և արծաթե հեռախոսահամարները հասանելի կլինեն 50% զեղչով:

«Ucom-ում «Սև ուրբաթը» կտևի 3 օր, այնպես որ եթե որոշել եք թարմացնել ձեր սմարթֆոնները, գաջեթները կամ թեթևացնել առօրյան խելացի տան սարքավորումների օգնությամբ, մոտեցեք մոտակա Ucom սպասարկման կենտրոն կամ ձեզ հարմար որևէ պահի մտեք առցանց խանութ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Սև ուրբաթ»-ի շրջանակներում մասնավորապես կարելի է ձեռք բերել Samsung Galaxy S10 Lite սմարթֆոնը 200 900 դրամով՝ նախկին 279 900 դրամի փոխարեն, 40 մմ-ոց Apple Watch Nike S4 խելացի ժամացույցը 139 900 դրամով՝ նախկին 264 900 դրամի փոխարեն, Beats MLYG2ZM/A X ականջակալները 39 450 դրամով՝ նախկին 78 900 դրամի փոխարեն, BT Marshall Stockwell երաժշտական համակարգը 89 900 դրամով՝ նախկին  107 900 դրամի փոխարեն, փոքր չափսի Xiaomi Mi 2 Mini դրոնը 29 900 դրամով՝ նախկին 48 900 դրամի փոխարեն և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am