Կորոնավիրուսի օմիկրոն շտամը հայտնաբերվել է արդեն 23 պետությունում
19:39, 1 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, արդեն հայտնաբերվել է առնվազն 23 պետությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Առնվազն 23 երկիր հայտնել է օմիկրոն շտամի հայտնաբերման մասին, և այդ թիվը, անկասկած, աճելու է»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում