Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում
15:39, 4 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մեդվեդևի թեկնածությունը հաստատվել է դեկտեմբերի 4-ին կուսակցության համագումարի ժամանակ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվել է Բորիս Գրիզլովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում