Նիդերլանդների թագավորը կորոնավիրուսի պատճառով չի մեկնի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը կորոնավիրուսի համավարակի պատճառով չի մեկնի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է արտգործնախարարի պաշտոնակատար Բեն Կնապենը:
Նա ընդգծել է, որ Վիլլեմ-Ալեքսանդրը սպորտի մեծ սիրահար է, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրության պատճառով որոշել է չայցելել Օլիմպիական խաղերին: Կնապենը հիշեցրել է, որ նույն պատճառով Նիդերլանդների թագավորը չէր այցելել նաև Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին:
Նիդերլանդների կառավարությունը դեռևս որոշում չի կայացրել՝ արդյոք միանում է Խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելուն, ինչպես արել են ԱՄՆ-ն և Ավստրալիան:
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-20-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում