Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պուտինը խոսել է Իրանի նախագահի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին

Պուտինը խոսել է Իրանի նախագահի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի սկզբին ակնկալում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը ՌԴ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Պուտինը հայտարարել է Հունաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ ղեկավարը հայտնել է, որ Իրանի հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ տեսակապի ժամանակ:

«Խոսել ենք իրանական հարցից, ակնկալում եմ, որ Իրանի նախագահը կընդունի իմ հրավերը, և նա գալիք տարվա սկզբին կկարողանա այցելել Ռուսաստան»,- ասել է Պուտինը: Նա հավաստիացրել է, որ իրանցի բարեկամներին ու գործընկերներին մանրամասն տեղեկացնելու է այս հարցում ամերիկացիների հետ իր երկխոսության ընթացքի մասին:

«Հարցի քննարկումը կշարունակենք գալիք տարվա սկզբին Իրանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք հնարավոր այցի ժամանակ»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am