Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձավ աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Կարապետյանը գլխավերևում պահեց 167 կգ, այնուհետ` 172 կգ: Եվ երրորդ մոտեցմամբ 175 կգ:  Հայ ծանրորդն աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Կարապետյանը բոլոր մոտեցումներում էլ չկարողացավ բարձրացնել 196 կգ-ն. նա վնասվածք ստացավ:  

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր:

Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:

Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:

Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am