Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հանձնակատարը Հայաստանի կյանքում սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելու կարիք է տեսնում

Հանձնակատարը Հայաստանի կյանքում սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելու կարիք է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առաջնային հարցերից է համարում հայաստանյան կյանքում սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելու հարցը. առհասարակ գոյություն ունեցող բանաձևերից  է երկպալատ խորհրդարանի ստեղծումը՝ սփյուռքյան խորհրդակցական պալատով, սակայն Հայաստանում տարբերակների ընտրության շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ քաղաքական գործընթացներում սփյուռքի մասնակցությունն ապահովելու համար Հայաստանում երկպալատ խորհրդարան ձևավորելու վերաբերյալ հարցին:

Սինանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տեսակետ ունի հանձնակատարի գրասենյակը, որ  արտասահմանի հայկական կազմակերպությունները, քաղաքականությամբ զբաղվող սփյուռքահայերը կարողանան մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին:

«Սա այն հարցերից մեկն է, որ կարծում եմ՝ ամենաառաջինն է այն օրակարգում, որը պետք է ձևավորվի մեր հաջորդ համաժողովի ընթացքում. ինչպես ենք գտնում մի բանաձև, ստեղծում մի կառույց, որը առանց Հայաստանը վտանգավոր ցնցումների ենթարկելու, հնարավորություն կտա սփյուռքին իր ձայնը շատ ավելի լսելի դարձնել հայաստանյան կյանքում»,-ասաց Սինանյանը:

Նա նշեց, որ անիվ հորինելու կարիք չկա, մոդելներն աշխարհում կան, մի քանիսն են, պարզապես պետք է համաձայնվել մի բանի շուրջ և իրագործել այն:

«Երկպալատ խորհրդարանի տեսակը մեկն է այդ հնարավորություններից, որը գոյություն ունի, իհարկե, խոսքը օրենսդիր պալատի և խորհրդակցական սփյուռքյան պալատի մասին է: Բայց կան նաև այլ բանաձևեր: Անհրաժեշտ է, որ մենք հավաքվենք մի սեղանի շուրջ, քննարկենք հարցը և տեսնենք, թե որն է մեծամասնության և պետության համար ընդունելի և անցնենք առաջ»,-ասաց գլխավոր հանձնակատարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am