Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարթերային չվերթեր իրականացնելու համար առայժմ դիմել է միայն «Fly One Armenia»-ն․ՏԿԵՆ

Երևան-Ստամբուլ ուղղությամբ  չարթերային չվերթեր իրականացնելու համար առայժմ 
դիմել է միայն «Fly One Armenia»-ն․ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

«Դեկտեմբերի 23-ին մեկ հայտ է ստացվել Fly One Armenia ընկերության կողմից 3 չարթերային չվերթ իրականացնելու համար: Հայտը ներկայումս Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է և ողջամիտ ժամկետներում կկայացնի որոշում, որն առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ հայտի չափորոշիչները սահմանված են Կառավարության որոշմամբ:

Zarkerak.am-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաջանյանը տեղեկացրել է, որ թռիչքների իրականացման որևէ սահմանափակում չկա, քանի որ թե ՀՀ օդային տարածքն է բաց ցանկացած երկրից իրականացվող ցանկացած թռիչքի համար, թե Թուրքիայի օդային տարածքն է փաստացի բաց ՀՀ-ի համար:

«Որևէ սահմանափակում կամ խոչընդոտ այդ թռիչքներն իրականացնելու համար չկա: Եթե որևէ սահմանափակում լիներ, ապա այդ սահմանափակումների մասին հատուկ ընթացակարգով և ձևաչափով պետք է հրապարակվեր այդ մասին: Ինչ վերաբերում է ներկայացված հայտնին, ապա այն համապատասխան ընթացակարգով կուսումնասիրվի»,- նշել է Աղաջանյանը:

Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նախoրեին հայտնել էր, որ չվերթեր իրականացնելու համար դիմել են ոչ միայն հայկական, այլև թուրքական պատկան մարմիններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am