Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հղկվում է փաթեթ. Ռուդենկոն անդրադարձել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը

Հղկվում է փաթեթ. Ռուդենկոն անդրադարձել է Հարավային Կովկասում 
ենթակառուցվածքների ապաշրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ չնայած Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնությանը, այս ուղղությամբ կոնկրետ քայլերի վերաբերյալ կողմերի միջև առկա են տարաձայնություններ։

«Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է: 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել թե երկաթուղու, թե ճանապարհային կապերը տարածաշրջանում վերականգնելու ուղղությամբ: Ներկայումս «հղկվում է» փաթեթ, այս մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը»,-նշել է Անդրեյ Ռուդենկոն։

Նրա խոսքով, ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Ռուդենկոն ընդգծել է, որ կենտրոնանում են համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակումը շուտափույթ ավարտելու, ինչպես նաև կոնկրետ նախագծերի մեկնարկի վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am