Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Ղազախստան

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման  նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը:

Խաղաղապահ ուժերում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի Հանրապետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների հիմնական խնդիրը Ղազախստանի կարևոր պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է, իրավիճակի կայունացման և այն իրավական դաշտ բերելու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցելն է:

Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերում ներգրավվել են  օդադեսանտային զորքերի  ստորաբաժանումները:

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իրականացվում է ռուսական խաղաղապահ ստորաբաժանման տեղափոխությունը Ղազախստանի Հանրապետություն։

Ուժերի առաջապահ ստորաբաժանումներն արդեն ձեռնամուխ են եղել սահմանված խնդիրների իրականացմանը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am