Արցախի նախագահը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցվող Պատարագին
18:26, 6 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին;
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ՊԲ բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ միասին հունվարի 6-ին ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում