Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ երկրների ղեկավարների քննարկումների ձևաչափը
14:29, 8 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են իրադրությունը ՀԱՊԿ երկրներում, մասնավորապես՝ Ղազախստանում: Կողմերը խոսել են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետագա քննարկումների ձևաչափից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում