Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի 
տեսակոնֆերանսի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ հավելելով, որ նիստի մասնակիցները քննարկելու են ՀԱՊԿ-ում խաղաղարար գործողության ընթացքը:

Տեսակոնֆերանսին մասնակցելու են նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:

ՀԱՊԿ անդամ պետություն Ղազախստանում սկսված անկարգություններից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա որոշում էր ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am