Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Թվիթեր»-ում Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական էջը:
The Human Rights Council has elected Ambassador Andranik Hovhannisyan, Permanent Representative of #Armenia to the United Nations Office at Geneva, to serve as a vice-president for 2022.
— UN Human Rights Council (@UN_HRC) January 12, 2022
Mr. Hovhannisyan was elected from the Eastern European group of States. pic.twitter.com/BpvGWMBsY6
2022 թվականին խորհուրդը նախագահելու է Արգենտինան: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում