Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Ռայիսին հայտարարել է, որ Իրանը շնորհակալ է ՌԴ-ից Սիրիայում համագործակցության համար

Ռայիսին հայտարարել է, որ Իրանը շնորհակալ է ՌԴ-ից Սիրիայում համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը Սիրիայի խնդրով կարող Է երկկողմ հարաբերությունների զարգացման մոդել դառնալ այլ ոլորտներում, Իրանը շորհակալ Է ՌԴ-ից այդ փոխգործակցության համար: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիրիայում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության՝ մեր հաջող մոդելն, անտարակույս, հնարավոր Է դարձել (ահաբեկչությանը) Սիրիայի ժողովրդի եւ կառավարության դիմադրության պայմաններում: Եվ դա երաշխավորում Է պետությունների անկախությունը, տարածշրջանում կհանգեցնի կայուն խաղաղության եւ անվտանգության: Այդ իսկ համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը համագործակցության համար՝ ՌԴ-ի նախագահ պարոն (Վլադիմիր) Պուտնի իմաստուն կառավարմամբ հանդերձ: Դա կարող Է արդյունավետ մոդել դառնալ տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների զարգացման համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]