Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. առողջացել է 127 քաղաքացի
11:04, 22 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 հազար 897 դեպք, որից 334 հազար 109-ը`առողջացած, 8026-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7242 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 5812 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 940 նոր դեպք, առողջացել է 127 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 669 հազար 792-ի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում