Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով

ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով

 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում Է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա:

Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն Է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման եւ հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,-Լավրովը հայտարարել Է լրագրողներին: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել  անվտանգության երաշխիքների մասին առաջարկությունների պատասխանները:

Ելնելով ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններից՝ ամերիկյան փաստաթուղթն արտացոլում Է Նահանգների մտահոգություններն անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունների եւ այն բնագավառների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, որտեղ երկրները կարող են շփման կետեր գտնել: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:

Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում Է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am