Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 14 հազար 046 մարդ
17:37, 28 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 14 հազար 046 մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 28-ին լրագրողներին հայտնել է Նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 98 հազար 040 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը 11 միլիոն 502 հազար 657 է:
Մեկ օրում առողջացել է 29 հազար 506 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 10 միլիոն 159 հազար 197 է:
Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 673 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 329 հազար 443 է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում