Ադրբեջանի ՊՆ նախարարն ընդունել է Թուրքիայի ՊՆ պատվիրակությանը
14:38, 8 Փետրվար 2022
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 8-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Բաքվում անցկացվող TEKNOFEST-2022 փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների և ռազմական անձնակազմի մասնակցության վերաբերյալ։
Վերջում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում