Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պեկին-2022. Ռաֆայել Հարությունյանը`Օլիմպիական խաղերի չեմպիոն Չենի հետ աշխատանքի մասին

Պեկին-2022. Ռաֆայել Հարությունյանը`Օլիմպիական խաղերի չեմպիոն Չենի հետ աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի Օլիմպիական խաղերի գեղասահքում տղամարդկանց մենասահքի չեմպիոն Նեյթոն Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը խոսել է իր սանի գրանցած հաջողության մասին:

«Եթե Նեյթանը չզբաղեցներ առաջին տեղը, ապա ես կտխրեի: Նույնիսկ, եթե նա լիներ երկրորդը կամ երրորդը, միևնույնն է` ես չէի ուրախանա այդ հաջողությունից: Հիմա ես երջանիկ եմ: Նեյթանն  արեց դա, ես ինքս ինձ համար էլ արեցի դա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Հարությունյանը:

Վերջինս պարզաբանել է, թե ինչու է իր և սանի աշխատանքը այդքան հաջող ստացվում` առանձնացելով, որ ինքն անկեղծորեն է խոսում իր աշակերտների հետ:

«Նեյթոնին դուր է գալիս անկեղծությունը, չի սիրում, երբ ասում են՝ շատ լավ աշխատանք կատարեցիր»,-շեշտել է նա:

Գեղասահորդ Նեյթան Չենը` Հարությունյանի սանը, դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:  Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով: Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am