Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայկական Groksmith ընկերությունը networking-ի միջոցառումներով նպաստում է ՏՏ ոլորտի բարելավմանը

Հայկական Groksmith ընկերությունը networking-ի միջոցառումներով նպաստում է ՏՏ 
ոլորտի բարելավմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականին հիմնադրված հայկական Groksmith ընկերությունը խորհրդատվական ծառայությունից դարձել է Venture Builder։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերությունից նշեցին, որ ամիսը 2-3 անգամ կազմակերպում են Groktalk networking միջոցառումներ, որի շրջանակում հրավիրում են ոլորտի առաջատար մասնագետներին՝ կիսվելու իրենց փորձով: 

Ընկերությունը, որը նախկինում կոչվում էր Hex Division,  ժամանակին գործունեությունը սկսել է որպես ստարտափների խորհրդատվական ծառայությունների ընկերություն: Տնօրեն Հովհաննես Կուլողլյանի խոսքով՝ ամեն ինչ սկսել է ընկերոջ` Տիգրանի հետ։ Ունենալով մի քանի գաղափարներ՝ որոշել են բիզնես սկսել և ի վերջո հանգել են այն եզրակացության, որ ամենաօպտիմալը խորհրդատվական ընկերություն հիմնելն է։

«Ստարտափների հետ աշխատանքում տրամադրել ենք համալիր խորհրդատվական ծառայություններ՝ պրոդուկտ մենեջմենթ, ծրագրային ապահովման մշակում, մարքեթինգ և այլն: Ինչ-որ պահից սկսած՝ նաև հիմնադրում էինք ստարտափներ, որովհետև ի սկզբանե մեր նպատակը հաճախորդ ընկերությունների հետ բիզնես նպատակների հասնելն էր ինչը ենթադրում էր ակտիվ ներգրավվածություն բիզնեսի կառուցմանը: Կարելի է ասել՝ մենք հանդիսանում ենք ստարտափների յուրօրինակ գործարան»,- պատմում է Հովհաննես Կուլողլյանը:

Վերջինիս խոսքով՝ ստարտափները խնդիր ունեն ստացված ներդրումների շրջանակում կարճ ժամկետներում ունենալ արդյունքներ, քանի որ դրանից է կախված իրենց հետագա կյանքը: Ընկերության առջև նույն խնդիրն են դրել՝ օգնել իրենց հաճախորդներին լինել ավելի հաջողակ, որպեսզի կարողանան նոր ներդրումներ ներգրավվել, իրենք էլ նրանց հետ ավելի երկար համագործակցեն։

«Ստարտափը նման է ժայռից ցատկող մի մարդու, ով թռիչքի ընթացքում պետք է իր համար ինքնաթիրռ կառուցի, որպեսզի չկործանվի։ Քանի որ ինքն ունի սահմանափակ ռեսուրսներ, ինքնաթիռ կառուցելու գործում մենք ենք օգնության գալիս։ Ի սկզբանե մտածել ենք՝ հնարավորինս կոմպլեքս մոտենալ հարցին։ Այսինքն, գիտենք, որ ստարտափի նպատակը այդ ինքնաթիռը կառուցելն է և դրա թռիչքի կարողությունն ապահովելը, այլապես կործանումն անխուսափելի է: Համապատասխան աջակցության տրամադրման հարցում արդեն ներգրավվում ենք մենք», - մեջբերեց նա։ 

Նրա խոսքով՝ խորհրդատվական ընկերություններում ամենակարևորը վստահությունն ու բարի համբավն է, քանի որ հաճախորդների հետ աշխատանքն է, որ թույլ է տալիս զարգանալ և նոր հաճախորդներ ձեռք բերել: Ընկերության մոտեցումները ժամանակի ընթացքում հանգեցրել են նրան, որ սկսել են նաև համահիմնադիր հանդիսանալ՝ գործակցային սկզբունքներով հիմնելով ստարտափներ:

Կուլողլյանը նշում է, որ աշխարհում այժմ արագ զարգանում է նոր բիզնես մոդել՝ Venture Builder։ Այդ մոդելն,  ըստ նրա, ստարտափներ ստեղծելու դասական մոտեցման համեմատ ունի որոշակի առավելություններ։ Եթե ինչ-որ մեկը անընդհատ ստարտափներ է ստեղծում,  որոշակի գիտելիքների բազա է ստեղծում, փորձ է ձեռք բերում։ Ընկերությունը, որը շատ ստարտափներ է ստեղծում, կարող է այդ փորձը կիսել այլ ստարտափների հետ։ Նա շեշտում է, որ ընկերություն ստեղծելու համար բոլոր էլեմենտները պետք է ունենալ։ Հենց դրանում է կայանում ընկերության հաջողության բանաձևը։ Ունեն հավաքած էլեմենտներ, որոնցով կիսվում են ստարտափների հետ և միաժամանակ որպես համահիմնադիր են հանդես գալիս։ 

«Բիզնեսի ստեղծման այն հատվածները, որոնք կարելի է ավտոմատացնել և ստանդարտիզացնել, մենք պատրաստի ներդնում ենք նորաստեղծ ընկերություններում և ավտոմատիզացիայի հաշվի հասնում բարձր արդյունավետության ու արագուության»,- ընդգծեց Կուլողլյանը:

 Նախատեսում են դառնալ առաջին հայկական Venture Builder-ը, որը մուտք է գործելու միջազգային շուկա և այդ բիզնես մոդելի շրջանակում աշխատելու է առաջատար ստարտափների հետ:

«Groksmith-ը բիզնես խորհրդատվական ընկերություն է, որի ուղվածությունը IT ոլորտն է»,- նշում է ընկերության գործառնական տնօրեն (Chief Operating Officer) Բեն Ֆրունջյանը։ 

Ընկերության մասին պատկերացումը հստակեցնելու համար նա ընդգծում է, որ իրենց գործառույթը կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջին փուլը շուկայի ուսումնասիրությունն է և բիզնեսի նախագծումը, երկրորդը՝ կառուցումը և գործարկումը: 

«Մենք օգնում ենք ստարտափներին իրենց պրոդուկտը գաղափարի փուլից մինչև շուկա հասցնել։ Ընկերությունները գալիս են գաղափարներով, այդ գաղափարները ինկուբացվում են այստեղ։ Ուսումնասիրում ենք շուկան, մրցակիցներին, ինչ պրոդուկտներ են իրենք տալիս, ինչ ձևով են այդ ծառայությունները մատուցում, ինչպես են ներկայանում, ինչ հաճախորդների սեգմենտ ունեն, ինչ տարիքային խմբի համար է պրոդուկտը։ Ամենը հասկանալուց հետո տեղափոխվում ենք նախագծման փուլ։ Նախագծվում է իր վիզուալ տեսքը, կառուցվածքը, ինչպես են մարդիկ այն օգտագործելու, ոնց է դա հասանելի դառնալու։ Որից հետո պրոդուկտը պատրաստ է լինում դուրս գալ շուկա։ Հետագայում մարկեթինգային քայլեր ենք մշակում։ Շուկայում շարժ ստեղծելուց հետո ընկերությունը սկսում է դիմել արդեն ներդրումների համար։ Դրանում էլ ենք փորձում օգնել։ Իսկ արդեն ներդրումները ստանալուց հետո իրենք կարողանում են ևս մեկ փուլով առաջ գնալ։ Նոր հավելված հնարավորություններ ստեղծել, թիմը ընդլայնել, ընկերությունը մեծացնել և այլն»,- պատմեց Ֆրունջյանը։

Groksmith-ի հաճախորդների մեծ մասը Սիլիկոնյան հովտից են։ Աշխատում են նաև գերմանական, անգլիական, կանադական ստարտափների հետ, իսկ օրվա ընթացքում ստացվող զանգերի աշխարհագրությունը, կարելի է ասել, որ ծածկում է երկրագնդի ամբողջ մակերեսը։ Թիմում կան և ծրագրավորողներ, և պրոդուկտ մենեջերներ, իսկ իրենց ընդհանուր թիվը 40-ի է հասնում։

«Հայկական ընկերությունների հետ աշխատել ենք, երբ դեռ նոր էինք սկսել մեր գործունեությունը: Հայկական ստարտափների հետ աշխատանքը եղել է գործընկերային, այսինքն՝ ոչ թե պարզապես ծառայությունների մատուցում, այլ հանդիսացել ենք համահիմնադիրներ կամ որևէ ձևաչափի համագործակցություն է եղել: Նման օրինակներից է Wirestock-ի հետ աշխատանքը, որն այժմ բավականին արագ տեմպերով աճում ու զարգանում է: Հաջողված օրինակներից է նաև Cribby խելացի օրորոցը»,- պատմում է Հովհաննես Կուլողլյանը:

Ընկերության ռեբրենդինգը կապված էր ինչպես նոր բիզնես մոդելի, այնպես էլ՝ ընկերության գաղափարային հենքի համապատասխանեցման հետ:

«Անվանումը բաղկացած է երկու բառից: Grok բառը ֆանտաստ գրող Ռոբերտ Հայնլայնի «Stranger in a Strange Land» գրքից է: Որևէ երևույթ Grok-ել, նշանակում է այն խորապես հասկանալ, գիտակցել, միաձուլվել վերջինիս հետ։ Երկրորդ բաղադրիչը՝ smith, թարգմանաբար նշանակում է դարբին, խորհրդանշում է աշխատանքը և արհեստը: Այլ կերպ ասած՝ Groksmith նշանակում է գիտակից աշխատանք։ Այս անունը շատ դիպուկ է նկարագրում ընկերությունը, քանի որ մենք միաձուլվում ենք պրոդուկտին ու աշխատում այն զարգացնելու ուղղությամբ»,- բացատրեց Կուլողլյանը:

Groksmith-ը կարևորում է նաև ոլորտի ներսում կրթության հարցը։ Հենց դրա համար ընկերության գրասենյակում ամիսը 2-3 անգամ կազմակերպվում են Groktalk networking միջոցառումներ, որոնց շրջանակում հրավիրում են ոլորտի առաջատար մասնագետներին՝ կիսվելու իրենց փորձով:

Կարևոր նպատակ ունեն․ հայկական IT համայնքում networking-ը՝ կապերի ստեղծումը, ուժեղացնեն։ Մարդիկ գան, իրենց փորձով կիսվեն, հետո շփվեն միմյանց հետ։ Նա վստահ է, որ դրանից ինչ-որ հետաքրքիր գաղափարներ են ծնվում։

«Եթե մի քիչ ավելի լայն նայենք, կրթական բացը համաշխարհային խնդիր է։ Մենք ապրում ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում։ Ինտերնետը, նոր տեխնոլոգիաները, կարճ ժամանակահատվածում մեր կյանքը շատ կտրուկ փոփոխել են։ Մարդիկ ուղղակի շատ բաների պատրաստ չեն՝ հատկապես կրթական համակարգը դրան պատրաստ չի, որովհետև մեր ունենցած համակարգը ստեղծվել է նախորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակ»,- ընդգծեց նա։ 

Խնդիրը կարևորելով որոշել են գարնանը, ենթադրաբար՝ մայիսին, համաժողով կազմակերպել, որտեղ նորարարական կրթությամբ զբաղվող մարդիկ կգան սեմինարներ կվարեն, կշփվեն, գիտելիքներով ու խորհուրդներով կկիսվեն։ 

Կարինե Տերտերյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am