Մարիոպոլում և Վոլնովախում ուժի մեջ է մտել լռության ռեժիմը խաղաղ բնակչությանը տարհանելու համար
11:39, 5 Մարտ 2022
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հայտնում է Ուկրաինայի Մարիոպոլ և Վոլնովախ բնակավայրերում լռության ռեժիմի մասին՝ մարդասիրական միջանցքներով խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ:
Նշվում է, որ դա հնարավոր է դարձել հումանիտար միջանցքների և տարհանման երթուղիների վերաբերյալ ռուսական և ուկրաինական կողմերի պայմանավորվածության շնորհիվ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում