Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության  Ազգային ժողովը  արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված սահմանային իրավիճակի հետ:

«ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ԱԺ-ի հաղորդագրությունում։

Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև՝ ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ մարտի 9-ին ժամը 14։00-14։30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Արցախի ոստիկանությունը հայտնել է, որ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից բեկորային վնասվածք է ստացել Խրամորթ համայնքի բնակիչը, ով իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս է եղել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am