Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկասելի է. նա կրկին ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկասելի է. նա կրկին ոսկե մեդալ նվաճեց 
աշխարհի գավաթի խաղարկությունում

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են բացարձակ անթերի ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կրկին ոսկե մեդալ նվաճեց: Հենացատկի վարժությունում Դավթյանը հավաքեց 14.983 միավոր:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկությանհերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունումդարձել էր ոսկե մեդալակիր, իսկ նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճելէր արծաթե մեդալ:

 Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականիցԱրթուրԴավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե,ՎահագնԴավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե,  Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկուոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:   Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որինՀայաստանը չի մասնակցի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am