Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին

Սարգիս Ադամյանի գոլը նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը շարունակում է հաջող ելույթները «Բրյուգե»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բելգիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գենկ»-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և հանդիպման 74-րդ րոպեին խփած գոլով նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին: Ադամյանը «Բրյուգե»-կազմում անցկացրած 8 խաղում խփում է արդեն իր 5-րդ գնդակը:

Այս հաղթանակից հետո «Բրյուգե»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն է և ունի 66 միավոր: Առաջատար «Ռոյալ Ունիոն»-ը վաստակել է 71 միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am