Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Գյումրիում ելույթ ունեցավ Տիգրան Կազազյան քառյակը

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Գյումրիում ելույթ ունեցավ Տիգրան Կազազյան 
քառյակը

ԳՅՈՒՄՐԻ, 6  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Տիգրան Կազազյան քառյակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգի ընթացքում քառյակը կատարեց Տիգրան Կազազյանի ստեղծագործությունները՝ դաշնակահար և կոմպոզիտոր Լյուսի Խանյանի, հարվածային գործիքներ նվագող Մովսես Էբեջյանի և կոնտրաբասահար Գուրգեն Էբեջյանի նվագակցությամբ։ «Քառյակը նոր է ձևավորվել: Ծանոթացա դաշնակահար և կոմպոզիտոր Լյուսի Խանյանի հետ ու միանգամից սկսեցինք աշխատել, մեզ միացան նաև Մովսես ու Գուրգեն Էբեջյանները: Ուրախ եմ, որ վերջապես գտա մարդկանց, ում հետ կարող եմ այս երաժշտությունը նվագել»,-նշեց Կազազյանը՝ տեղեկացնելով, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում քառյակն արդեն նմանատիպ համերգ ունեցել է Երևանում՝ Կոմիտասի անվան թանգարանում:

Տիգրան Կազազյանը, ծնվել է 1987 թվականին Եգիպտոսում: Ֆրանսահայ արվեստագետը մինչև 18 տարեկան ապրել է ծննդավայրում, ապա 6 տարի Կանադայում, այնուհետև  տեղափոխվել է Հայաստան: «Արդեն տասը տարի է Հայաստանում եմ բնակվում` որոշեցի ու եկա: Մեր տանը ֆրանսերեն էինք խոսում, ինչպես մայրս, ով ֆրանսուհի է, այնպես էլ հայրս, բայց տատիկիս հետ հայերեն էի խոսում, հայկական մանկապարտեզ էլ եմ գնացել: Մինչ Հայաստան տեղափոխվելս Հայաստանի մասին շատ բան չգիտեի: Հետո եկա Հայաստան, կոնսերվատորիա ընդունվեցի, ամուսնացա ու այստեղ մնացի: Իմ երկու որդիները՝ Վահանն ու Սեպուհն, այստեղ են ծնվել»,-պատմեց Տիգրան Կազազյանը` հպարտությամբ նշելով, որ իր ֆրանսուհի մայրը պատմաբան-հայագետ է ու նրա սիրած զբաղմունքը հայերի մասին արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունն է:

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ամենամյա միջոցառումը, լինելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օրակարգի կարևորագույն ծրագրերից մեկը, խթանում է ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը։ 2022 թվականին ծրագրում ներառված են ավելի քան 15 իրադարձություն կինոյի, երաժշտության, լուսանկարչության շուրջ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am