Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կցուցադրվի Գլենդելում

Հայ նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կցուցադրվի 
Գլենդելում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարչուհի Քրիստինա Օգանեզզի «Խաղաղության աղավնին» կտավը Burbank Art Association-ի աջակցությամբ կցուցադրվի Գլենդելում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 29-ը՝  GEO պատկերասրահում։ 

«Շատ ուրախ եմ, որ այս բարդագույն ժամանակներում Burbank Art Association-ը ներկայացնում է խաղաղության կոչ արտահայտող իմ այս կտավը։ Նկարում պատկերված է աղավնի, կտավի գույները համապատասխանում են Ուկրաինայի դրոշի գույներին, իսկ աղավնու գլխավերևում Աստվածաշնչից տողեր են, որոնք մեզ հիշեցնում են նոր սկզբի և նոր կյանքի մասին: Հուսով եմ, որ տարածաշրջանում շուտով խաղաղություն կհաստատվի»,-նշում է Քրիստինա Օգանեզզը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բացվեց Օգանեզզի աշխատանքների ցուցահանդեսը։ ԱՄՆ-ում պարբերաբար տարբեր պատկերասրահներում ներկայացվում են նկարչուհու գործերը՝ գրավելով մարդկանց ուշադրությունը։

Քրիստինա Օգանեզզը Հայաստանի նկարիչների միության պատվավոր, Լոնդոնի Visual Artists Association-ի, ԱՄՆ-ի Portrait Association-ի և Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է: Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում: 2020 թվականին Օգանեզզը Շառլ Ազնավուրի դիմանկարի համար Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am