Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունն աճել է 66 տոկոսով

ԵԱՏՄ երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունն աճել է 66 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը 12 ամսում՝ 2021-ի մարտի 21-ից մինչև 2022-ի մարտի 21-ը կազմել է 5.643 մլրդ դոլար՝ գրանցելով 66 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին ասել է Իրանի մաքսային վարչության խոսնակը:

Եվրասիական տնտեսական միությունում Իրանի արտահանման ուղղությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 583. 658 մլն դոլարով, որին հաջորդում է Հայաստանը՝ 302. 343 մլն դոլար, Ղազախստանը՝ 188. 866 մլն դոլարով, Ղրղզստանը՝ 78,900 մլն դոլարով և Բելառուսը՝ 16. 813 մլն դոլարով։

Իսկ ԵԱՏՄ անդամ երկրները նույն ժամանակահատվածում Իրան են արտահանել 4. 472 մլրդ դոլարի ապրանք` գրանցելով 90 տոկոս աճ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am