Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև՝ բազմակողմ հարթակներում։

Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը և միջպետական հարաբերությունների զարգացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am