Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցված ավտոմեքենայում հայտնաբերվել է երկու գնդացիր
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում մայիսի 1-ին, ժամը 6.40-ին կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:
«Կատարվում է քննություն:
Քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագորության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում