Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

 Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի առաջատարների եռյակ չի մտել

 Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի առաջատարների եռյակ չի մտել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի առաջատար երկրների թոփ-3 չի մտել. դա կապված Է Ռուսաստանից արտասահման ավիափոխադրումների կրճատման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության վիճակագրությունը:

Ըստ այդ տվյալների, մարտ ամսին Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը կազմել Է 114,4 հազար մարդ, դա 52 տոկոսով պակաս Է, քան 2021 թվականի մարտին: Այդ ցուցանիշով Ռուսաստանը զիջել Է Իրանին (274,8 հազար զբոսաշրջիկ), Գերմանիային (187,2 հազար) եւ Բուլղարիային (169,6 հազար): Ընդամենը մարտին Թուրքիա Է այցելել 2 միլիոնից փոքր-ինչ ավելի օտարերկրացի:

Նույնիսկ հունվար-մարտ ամիսների արդյունքներով Ռուսաստանը տեղ չի գտել զբոսաշրջիկների հոսքի առաջատարների եռյակում: Առաջին եռամսյակում Թուրքիա Է այցելել 360,7 հազար ռուսաստանցի, դա 9 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ: Առաջին տեղն զբաղեցրել Է Իրանը (502,2 հազար զբոսաշրջիկ), երկրորդը՝ Գերմանիան (418,4 հազար), եռյակը եզրափակում Է Բուլղարիան (408,4 հազար):

Ընդամենը հունվար-մարտին Թուրքիայում եղել Է 4,9 միլիոն հյուր: Ամենից շատ օտարերկրացիները հունվար-մարտին այցելել են Ստամբուլ (2,9 միլիոն, բաժինը՝ 59,2 տոկոս), Էդիռնե (606 հազար, 12,3 տոկոս), Անթալիա (450,4 հազար, բաժինը՝ 9,2 տոկոս), Արթվին (163,5 հազար, 3,3 տոկոս) եւ Շիռնակ (119,3 հազար, 2,4 տոկոս):

Ապրիլի վերջին Ռուսաստանի տուրինդուստրիայի միությունում նշել են, որ արտասահմանյան թռիչքների հետ կապված ռուսաստանյան ավիաընկերությունների ունեցած դժվարությունների ֆոնին «Ռոսավիացիա»-ն չի շտապում թուրքական ավիաընկերություններին թույլ տալ՝ ավելացնելու չվերթների թիվը Ռուսաստանի օդանավակայաններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am