Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Ժնևում բացվել է «Արմենիա» հրապարակ

Ժնևում բացվել է «Արմենիա» հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնևի շրջանի Թղուանե համայնքում, հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայկական կենտրոնի հարևանությամբ կատարվել է «Արմենիա» հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը։

«Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։ Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին, ինչպես նաև հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ բացվեց «Արմենիա» հրապարակը»,- ասվում է գրառման մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են Ժնևի ու Թղուանեի շրջանային և քաղաքային խորհուրդների պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Շվեյցարական հեռուստատեսությունը լուսաբանել է «Արմենիա» հրապարակի բացումը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]