Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վլադիմիր Զելենսկին պարգևատրել է Պատրոն անունով սակրավոր շանը

Վլադիմիր Զելենսկին պարգևատրել է Պատրոն անունով սակրավոր շանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Անձնվեր ծառայության համար» մեդալով պարգևատրել է Պատրոն անունով շանը, որը զբաղվում է ականների որոնմամբ և հայտնի է դարձել սոցցանցերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

«Ես սակրավոր Պատրոնին պարգևատրել եմ, որը ոչ միայն օգնում է վնասազերծել պայթյունավտանգ առարկաները, այլեւ օգնում է սովորեցնել մեր երեխաներին անվտանգության անհրաժեշտ կանոններն ականների վտանգի դեպքում», - ասել է Զելենսկին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am