Ղազախստանում ՀՀ դեսպանն այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, այդ թվում՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Դիտարկվել է երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների մասով շփումների ժամանակացույցը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին:
ՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը Արմեն Ղևոնդյանին մաղթել է հաջողություններ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների իրականացման հարցում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում