Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Պատմական ժառանգությունը՝ երեխաների աչքերով. Երևանում կբացվի «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով ցուցահանդեսը

Պատմական ժառանգությունը՝ երեխաների աչքերով. Երևանում կբացվի 
«Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում հունիսի 1-ին կբացվի «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով ցուցահանդես։ Այն «Ինքնաճանաչում. Էրեբունի» կրթական-հետազոտական և ստեղծագործական նախագծի ամփոփումն է, որ Գեղագիտության ազգային կենտրոնն իրականացրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշեց, որ Կենտրոնի կերպարվեստի արվեստանոցների 6-17 տարեկան սաները՝ մոտ 400 երեխա,  մշակված հատուկ ծրագրով ուսումնասիրել են ուրարտական ժամանակաշրջանից մեզ ժառանգություն մնացած նյութը, այնուհետև իրենց աշխատանքներով տվել պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։

«Նպատակը երեխաներին մեր արմատներին ծանոթացնելն էր, ինքնաճանաչման փուլով անցկացնելը: Թանգարանի մասնագետները մոտ երկու ամիս աշխատել են երեխաների հետ, խորությամբ ներկայացրել ամբողջ նյութը: Երեխաները, ներշնչվելով այդ նյութից, ստեղծագործեցին ու հիմա հունիսի 1-ին ներկայացնելու ենք այդ աշխատանքները»,- ասաց Վահան Բադալյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 1-ը։

Երեխաներն աշխատել են տարբեր ուղղություններով՝ գեղանկարչություն, կիրառական-դեկորատիվ արվեստ: Ընդհանուրը ներկայացվելու է 200 աշխատանք: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշեցին, որ մեծ պատիվ է այսպիսի կարևոր նախագծին մաս կազմելը: 

«Մենք խոսում ենք ուրարտական ժառանգության մասին, բայց շատ կարևոր է այդ ամենին տեղյակ ու տեր լինելը: Սիրով մեր հարկի տակ ընդունեցինք երեխաներին, իրականացվեցին վարպետաց դասեր, էքսկուրսիաներ, շեշտվեց նաև Կարմիր բլուրի և Շենգավիթ հնավայրերի կարևորությունը: Կարծում եմ՝ նման միջոցառումների կարիք մենք շատ ունենք»,- ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը հավելեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, սակայն արդեն համահայկական ձևաչափով: Աշխատանքնեըն արդեն իսկ սկսվել են, դասընթացներն անցկացվում են առցանց, մասնակցում են հայ երեխաներ աշխարհի տարբեր երկրներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am