Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Yeremyan Products կաթնամթերքը պատրաստվում է մաքուր, բնական, առանց հավելումների անարատ կաթից

Yeremyan Products կաթնամթերքը պատրաստվում է մաքուր, բնական, առանց 
հավելումների անարատ կաթից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական չափանիշներին համապատասխանող, բարձրորակ կաթնամթերք արտադրող  Yeremyan Products ապրանքանիշն իր լաբորատորիայով մասնակցում էր Երևանի պետական համալսարանի Կենտրոնական շենքի բակում կազմակերպված «Կիրառական քիմիա» Էքսպո 2022 ամենամյա միջոցառմանը:

Yeremyan Products-ի բազմազան արտադրատեսակների համտես-հյուրասիրությունից հետո հյուրերը հնարավորություն ունեցան սեփական փորձով համոզվելու, որ արտադրանքը բնական է, մաքուր, առանց որևէ հավելումների ու կոնսերվանտների։

Yeremyan Products-ի ժամանակակից լաբորատորիայում նմուշառումը սկսվում է թարմ կաթից, որը հատուկ մեքենաներով արտադրամաս է հասնում ուղիղ Ջերմուկում գործող տավարաբուծական ֆերմայից։ Yeremyan Products-ի ամբողջ կաթնամթերքն արտարդրության յուրաքանչյուր փուլում անցնում է համապատասխան հետազոտությունները՝ ստուգվում է կաթի մանրէաբանական կազմը, ֆիզիկաքիմիական հատկությունները, այնուհետև կատարվում է հոմոգենիզացիա, ջերմային մշակում և անցնում արտադրության հաջորդ փուլ ու փաթեթավորում։

Yeremyan Products-ի լաբորատորիայում հյուրերը նաև հնարավորություն ունեցան մանրադիտակի միջոցով դիտելու Yeremyan Products արտադրանքի մանրէաբանական կազմը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am