Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարարը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից

Մոսկվայի կենտրոնում սպանված հայազգի գործարարը հետախուզվում էր ՀՀ 
ոստիկանության կողմից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի կենտրոնում տղամարդու սպանության մեջ կասկածվողին:

«Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչությունը օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում ձերբակալել է հունիսի 2-ին Կոմսոմոլսկի պողոտայում կատարված առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել սպանության և զենքի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am