Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հնդկաստանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել քիմիական գործարանում

Հնդկաստանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել քիմիական գործարանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր հրդեհ եւ պայթյուններ են տեղի ունեցել Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանի տարածքում, որը գտնվում Է Հնդկաստանի Հուջարաթ արեւմտյան նահանգում. տուժել Է յոթ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Press Trust of India հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

«Հրդեհը ճարակել Է Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանում, Հուջարաթի նահանգի Վադոդարայի ծայրամասում գտնվող արդյունաբերական գոտում. յոթ աշխատող հոսպիտալացվել Է, մոտակայքում ապրող 700 մարդ տեղափոխվել են անվտանգ վայրեր»,-հայտարարել են իշխանությունները:

Press Trust of India հրատարակությունը գրում Է, որ միջադեպի վայրից պայթյունները լսվել են մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Deepak Nitrite ընկերությունն արտադրում Է լայն սպեկտրի քիմիական արտադրանք, ներառյալ ագրոքիմիկատներ, ներկեր, կաուչուկ, դեղագործական պատրաստուկներ, հատուկ եւ թույլ քիմիական նյութեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am