Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Թուրքիայում 2022 թվականի վերջի համար կանխատեսվում է 49 տոկոս գնաճ

Թուրքիայում 2022 թվականի վերջի համար կանխատեսվում է 49 տոկոս գնաճ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին Թուրքիայում 2022 և 2023 թվականների կանխատեսվող գնաճի և գնաճի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություններ է արել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Sondakika-ն:

Նախարարի փոխանցմամբ՝ 2022թ. վերջի համար կանխատեսվում է 48-ից 49 տոկոս գնաճ, իսկ 2023թ. վերջի համար՝ 19,9 տոկոս:

Բացատրելով, որ մոտ ապագայում տոկոսադրույքի իջեցում չի նախատեսվում՝ Նեբաթին հայտարարել է, որ տոկոսադրույքները կարող են իջեցվել տնտեսական ցուցանիշների ակնկալվող բարելավումից հետո։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]