Ռազմական համալսարանի կուրսանտական կազմը մասնակցել է զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության թեմայով դասընթացի
20:47, 13 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտական կազմի համար hունիսի 13-ին անցկացվել է դասընթաց՝ «Կյանքի իրավունքը և պետության պարտավորությունը զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հարցում» թեմայով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Դասընթացը, որը վարել է ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը, կազմակերպել էին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում