Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կլիմայի փոփոխությունն սպառնալիքներ է ստեղծում մարդկության կեսի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Կլիմայի փոփոխությունն սպառնալիքներ է ստեղծում մարդկության կեսի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի փոփոխությունն սպառնալիքներ Է ստեղծում ամբողջ մարդկության արդեն մոտավորապես կեսի համար: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ հունիսի 14-ին տեսակապով դիմելով Ավստրիայի համաշխարհային գագաթնաժողվի մասնակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հնարավորությունների պատուհանը կլիմայական ճգնաժամի վատթարագույն հետեւանքների կանխման համար արագորեն փակվում Է,- ասել Է նա:- Մեր մոլորակն արդեն տաքացել Է 1,2 աստիճանով: Սահմանված 1,5 աստիճանի շեմը չգերազանցելու համար մենք պետք Է մինչեւ 2030 թվականն արտանետումները կրճանենք 45 տոկոսով եւ դարակեսին հասնենք արտանետումների զրոյական միագումար մակարդակին»:

«Բայց ներկայիս ազգային պարտավորությունների պահպանումը կհանգեցնի այս տասնամյակում արտանետումների գրեթե 14 տոկոսով ավելացման: Անցյալ տարի ածխածնի երկօքսիդի արտանետումներն Էներգետիկական ոլորտի գործունեության հետեւանքով 6 տոկոսով աճել են, իսկ դրանք պետք Է նվազեն»,- նշել Է գլխավոր քարտուղարը:

«Թույլ տվեք ասել ուղղակի. ազգային պարտավորությունները բավարար չեն: Եվ դա ոչ միայն իմ կարծիքն Է,- շարունակել Է Գուտերիշը:- Առայժմ շատ երկրների իշխանություններ ձգում են ժամանակը, անգործությունը հանգեցնում Է ծանրագույն հետեւանքների: Կլիմայի փոփոխություններն արդեն զգացվում են, եւ մարդկության շուրջ կեսը գտնվում Է վտանգավոր գտում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am